ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Ամենաաղքատ Նոբելյան մրցանակակիրը

 

1901թ. Նոբելյան մրցանակը հասավ Շվեյցարիայի Հեյդենա քաղաքի աղքատների ապաստարան, որտեղ հիվանդության և աղքատության պատճառով ապրում էր Անդրե Դյունանը:

Անդրե Դյունանը ծնվել է 1828թ. բավականին ունևոր ընտանիքում: Երբ լրացավ նրա 25 տարին, նա որոշեց ուժերը փորձել ձեռներեցության մեջ և մի հողակտոր վարձակալեց Ֆրանսիայում:

Մի քանի տարի անց նրա փոքրիկ ֆիրման վերածվեց հսկայական կապիտալով բաժնետիրական ընկերության, որը կազմում էր 1 մլն ֆրանկ: Սակայն 1859թ. երիտասարդ սեփականատերը պատահականորեն վկա եղավ ֆրանսիացների և ավստրիացիների միջև ծագած վեճին, որը փոխեց Դյունանի ամբողջ կյանքը: Այդպիսի արյունալի ճակատամարտ Բորոդինոյից և Վաթեռլոյից հետո Եվրոպան դեռ չէր տեսել: Հազարավոր վիրավորներ կիլոմետրերով պառկած էին ճանապարհների վրա, սակայն նրանցով ոչ մեկը չէր զբաղվում, չկար ոչ դեղամիջոց, ոչ բժիշկ, ոչ էլ գործունյա ու հոգատար մարդիկ, որ զբաղվեին վերքերով և վիրակապով:

Դյունանը, խորապես ցնցվելով այս տեսարաններից, գրեց «Հիշողություններ Սոլֆերոնի մասին» գիրքը որը հրատարակվեց 1862թ.: Գրքում հեղինակը քննարկում էր վիրավորներին ցույց տրվող օգնության բոլոր հնարավոր տարբերակները և վերջում առաջարկում էր ստեղծել միջազգային կազմակերպություն, որը պետք է զբաղվեր պատերազմի վիրավորներին և զոհերին ցույց տրվող օգնության հարցերով: Այդ կազմակերպությունը ստեղծվեց և կոչվեց Կարմիր խաչ:

Տարվելով մարդասիրական գործունեությամբ` Դյունանը աչքաթող արեց իր բիզնեսը և շատ շուտով սնանկացավ: Ավելին, դատարանը նրան մեղադրեց ինչ-որ ֆինանսական մեքենայությունների մեջ, իսկ ազնվաբարո բուրժուական հասարակությունը նրանից երես թեքեց:

Աղքատության տասնամյա դեգերումներից հետո Դյունանը հիմնավորվեց Հեյդենում: 1882թ. նա ծանր հիվանդացավ, և նրան ընդունեց տեղի բարեգործական ապաստարանը: Բոլորի կողմից լքված ու մոռացված Դյունանի մասին երեք տարի անց գրեց մի լրագրող: Հոդվածը տպագրվեց աշխարհի շատ թերթերում: Հասարակությունը ցնցված էր: Հասարակ մարդիկ նրան հագուստ ու սնունդ էին ուղարկում: Տարբեր երկրներում Կարմիր խաչի ընկերությունները Դյունանին պատվավոր անդամ ընդունեցին:

Նոբելյան մրցանակով պարգևատրվելուց հետո Դյունանը չթողեց Հեյդենի ապաստարանը, իսկ մեծ մարդասերի կտակի համաձայն` նրան թաղեցին առանց որևէ արարողության, համեստ ու անշուք: