ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Մոլեկուլյար ծրագրավորումն իրականություն է դառնում

 

Գիտնականներն արդեն վաղուց են փորձում ստեղծել բուժման այնպիսի միջոցներ, որոնք կարողանան առավելագույն ճշգրտությամբ ազդել վնասված հատվածների վրա: Ներկայումս  դրան հասնելու առավել առաջադեմ միջոցներից է նանոտեխնոլոգիայի և գենետիկայի համադրումը: Այս ուղղությամբ մեծ քայլ է իսրայելցի գիտնականներ Թոմ Րենի և Եհուդ Շապիրոյի աշխատանքը, ովքեր նախագծում են համակարգչային համակարգ, որը կարող է ծրագրավորել ԴՆԹ-ի բջիջը:

 

Գաղափարը, որ ընկած է համակարգի հիմքում, մտածվել է վաղուց, բայց հենց Րենին և Շապիրոյին է հաջողվել հասնել առաջին դրական արդյունքներին, որոնք հիմք են տալիս հայտարարել, որ բջջի ԴՆԹ-ն հնարավոր է ծրագրավորել:

Ինչպես Բի-Բի-Սի-ին հայտնել է Շապիրոն, առավել բարդ կենսաքիմիայի շնորհիվ գիտնականներին հաջողվել է բջջի մեջ ներկառուցել պարզագույն տրամաբանական ծրագրեր, որոնք նման են համակարգիչների համար ստեղծվող ծրագրերին: 

Խոսքը ծրագրավորման լեզվի պարզագույն “եթե… ապա” հրամանների մասին է: Գիտնականները համակարգչային համակարգը կարգավորել են այսպես. “Բոլոր մարդիկ մահկանացու են”, ապա փաստը` “Սոկրատը մարդ է”: “Մահկանացու է, արդյոք, Սոկրատը” հարցին գիտնականներն ստացել են ճիշտ պատասխան:

Առաջիկայում գիտնականները հույս ունեն ստեղծել բջիջներ, որոնք ամբողջովին կկառավարվեն  մոլեկուլյար համակարգչային նմանատիպ ծրագրերով: