ՆՁԱԿ
   
 

Գիտություն

  

Գտնվել է վախի դեմ պայքարելու միջոցը

 

Մարդկային ուղեղից հնարավոր է ջնջել զգացմունքային հիշողությունները, այդ թվում` ֆոբիաները: Այդ մասին են վկայում Ուպսալայի համալսարանի վերջին հետազոտությունները: Ստացված տվյալները կարող են օգնել գիտնականներին` մարդկանց ազատել վախերից:

Գիտնականները պնդում են, որ մարդիկ հիշում են ոչ թե այն, ինչ իրականում կատարվել է նրանց հետ, այլ այն, ինչ մնացել է նրանց հիշողության մեջ: Խանգարելով  հիշելու գործընթացին, հնարավոր է ազդել հիշողության բովանդակության վրա: «Նոր տվյալները կարող են օգնել միլիոնավոր մարդկանց բուժման մեթոդների բարելավմանը, ովքեր տառապում են ֆոբիաներից և սթրեսներից: