ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Արյան անալիզը կարող է ցույց տալ մարդու մահվան հստակ ժամանակը

 

 

 

Բրիտանացի գիտնականները  վայրի թռչունների վրա անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել են, որ արյան անալիզի օգնությամբ կարելի է կանխագուշակել ոչ միայն թռչունների, այլ նաև մարդու կյանքի տևողությունը։ Թեստի ընթացքում գիտնականները չափել են քրոմոսոմների վերջին հատվածում գտնվող գերփոքր կառուցվածքների՝ տելոմերների միջին երկարությունը։ Հայտնի է, որ այդ տելոմերները կարճանում են ամեն անգամ, երբ օրգանիզմի բջիջները կիսվում են։

Գիտնականներն այն կարծիքին են, որ տելոմերները մարդկանց դեպքում նույնպես գործում են որպես ներքին ժամացույցներ՝ ավելի հստակ կերպով ցույց տալով մարդու ստույգ կենսաբանական, այլ ոչ թե նրա իրական տարիքը։ Ներկայում Մեծ Բրիտանիայում արդեն գործում է մի ընկերություն, որը ցանկացողներին առաջարկում է 630 դոլար արժողությամբ տելոմերների թեստ անցնել։