ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Տեղեկությունները հնարավոր կլինի պահպանել ԴՆԹ մոլեկուլներում

 

Մարդկությունն արդեն սովորել է տեղեկությունների պահպանման տարբեր ձևերին, որոնք տարեցտարի կատարելագործվում են: Սակայն այն մասին, որ տեղեկությունները կարելի է կոդավորել ԴՆԹ-ի մեջ քչերն էին լսել, չնայած որ նման փորձեր արվում են 1980-ականների վերջից:

Մեծ Բրիտանիայի կենսաինֆորմատիկայի եվրոպական համալսարանի և Գերմանիայի մոլեկուլային կենսաբանության եվրոպական լաբորատորիայի հետազոտական խմբերը Agilent Technologies կազմակերպության հետ միասին արհեստական ԴՆԹ-ի մեջ ձայնագրել են 5,2 մեգաբիթ տեղեկություններ: Գիտնականները օգտագործել են Հաֆֆմանի ալգորիթիմի միջոցով եռակի կոդավորման տեխնոլոգիան: Երկակիի վերակոդավորումը եռակիի գիտնականներին հնարավորություն է տվել մեծացնել ձայնագրվող տեղեկությունների ծավալները: Արդյունքում գիտնականներին հաջողվել է ԴՆԹ-ի մոլեկուլում տեղադրել 5 տարբեր ֆայլեր, որոնք պարունակում էին Շեքսպիրի սոնետների ամբողջական հավաքածուն, ԴՆԹ-ի կառուցվածքի հայտնագործողներ Ջեյմս Ուաթսոնի և Ֆրենսիս Կրիկի հոդվածը, EBI-ի շենքի գունավոր լուսանկարը, Մարտին Լյութեր Քինգի ելույթից 26 վարկյանանոց MP3-ֆայլ և Հաֆֆմանի ալգորիթմով ֆայլ:

Չնայած նրան, որ գիտական հայտնագործություն չի կատարվել, այնուամենայնիվ սա փաստում է, որ ԴՆԹ- հիշողության նորամուտը կարելի է հաջողված համարել, և մոտ 50 տարի հետո արհեստական ԴՆԹ մոլեկուլները կմրցակցեն տեղեկությունների պահպանման մյուս համակարգերի հետ: