ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Արևի էներգիայով աշխատող ճոպանուղի

 

Շվեյցարիայի Թեննա զբոսաշրջային քաղաքում կառուցվել է աշխարհում առաջին լեռնադահուկային ճոպանուղին, որ աշխատում է արեգակնային էներգիայով։ Նոր ճոպանուղու շահագործումից հետո շվեյցարական փոքրիկ քաղաքը ձմեռային զբոսաշրջությունը նախընտրողների սիրելի վայրն է դարձել։

Ըստ մասնագետների` այդպիսի ճոպանուղի գործարկելը բավական բարդ է։ Քանի որ հաստատության տանիքին տեղադրված արեգակնային էներգիան կուտակող վահանակների արտադրած էներգիան բավարար չէ ճոպանուղին գործարկելու համար, վահանակներ են տեղադրվել նաև ճոպանուղու ողջ երկայնքով` ճոպանների վրա։ Վահանակները, կախված արևի դիրքից, փոխում են իրենց անկյունը` արեգակնային ճառագայթները որսալու և կուտակված ձյունը թափելու համար։ Այդ ճոպանուղին տարեկան 90 կվտ/ժամ էներգիա է սպառում։ Արևոտ օրերին ճոպանուղային էլեկտրակայանի արտադրած էներգիան կրկնակի շատ է իր իսկ սպառած էներգիայից։ Այցելուների սակավության դեպքում էլեկտրակայնն ի զորու է էլեկտրաէներգիայով ապահովել 112 բնակիչ ունեցող քաղաքը։ Ճոպանուղուց 1 օր օգտվելն արժե 27 դոլար։