ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Թարմ սխտորը կանխում է թոքերի քաղցկեղը

 

 

Շաբաթական երկու անգամ սխտորի օգտագործումը կրճատում է թոքերի քաղցկեղի ռիսկը կիսով չափ, ապացուցել են չինացի մանսագետները: Ավելի ճիշտ, ռիսկի նվազումը կազմում է 44 տոկոս:  Սխտորն օգնում է անգամ ծխողներին, ռիսկը նվազել է 30 տոկոսով: Միևնույն ժամանակ, ծխելը թոքերի քաղցկեղի դեպքերի 80 տոկոսի պատճառն է:

Ապրելու հնարավորությունն այդ հիվանդությունից շատ ցածր է, ախտորոշումից հետո միայն տասից մեկին է հաջողվում ապրել հինգ տարուց ավելի: Ի դեպ, Հարավային Ավստրալիայի համալսարանն էլ ապացուցել է, որ սխտորը նվազեցնում է աղիքային քաղցկեղի հավանականությունը մեկ/երրորդով:

Չինաստանի Ցզյանսու նահանգում հետազոտել են 1424 հիվանդների եւ 4500 առողջ մարդկանց: Սխտորի միանշանակ դրական ազդեցությունը հաստատվել է: Ջերմային մշակման ենթարկված սխտորի ազդեցությունը, սակայն չի նկատվել, ուստի սխտորը պետք է թարմ օգտագործել: