ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Կոֆեինը նպաստում է հիշողության բարելավմանը. հետազոտություն

 

Գիտնականներն առաջին անգամ հստակ ապացույցներ են հայտնաբերել կոֆեինի՝ հիշողությունը բարելավող հատկության մասին, որը կարող է տևել 24 ժամ:

 Կրկնակի հետազոտության ժամանակ կամավոր մասնակիցների մի մասին կոֆեինի հաբեր են տվել՝ 200 մգ չափաբաժնով, իսկ մյուսներին՝ հանգստացնող անվտանգ հաբեր, ապա ուսումնասիրություններ անցկացրել:

Թեստերը մեկ օր հետո ցույց են տվել, որ կոֆեինի հաբեր ընդունած մասնակիցների հիշողությունը բարձր մակարդակի է հասել, իսկ ընդունած կոֆեինի քանակը կոպիտ հաշվարկով հավասար է երկու բաժակ թունդ էքսպրեսո խմելուն:

«Մենք վաղուց գիտեինք կոֆեինի՝ գիտակցությունը բարելավող հատկության մասին, սակայն մասնավորապես՝ հիշողությունն ուժեղացնելու հատկության մասին հաջողվել է իմանալ միայն այժմ: Ուսումնասիրությունը պարզել է, որ կոֆեինը նվազեցնում է մոռանալու հավանականությունը 24 ժամվա ընթացքում»,- մեկնաբանել է հետազոտության ղեկավար, Բալթիմորի համալսարանի հոգեբանական գիտությունների պրոֆեսոր Մայքլ Յասսան: