ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Ճապոնական գերհամակարգիչը 2.400 անգամ դանդաղ է մարդկային ուղեղից

 

 

Աշխարհում արտադրողականությամբ 4-րդը համարվող Fujitsu K գերհամարգիչը մոդելավորել է «մարդու ուղեղի աշխատանքի 1 վայրկյանը», ինչի համար համարգիչը ծախսել է 40 րոպե՝ 2400 վայրկյան:

Աշխատանքի շրջանակում մոդելավորվել է նեյրոնային ցանցը, որը բաղկացած է ավելի քան 50 միլիարդ նեյրոններից: Գիտնականները պնդում են, որ համակարգի բարդությունը համադրելի է իրական ուղեղի բարդության հարյուրերորդ մասի հետ, սակայն հետազոտողները նշում են, որ նոր արդյունքը լավատեսության առիթ է: Մասնավորապես՝  նրանք ենթադրում են, որ գլխուղեղի մոդելավորումը առանձին նեյրոնների մակարդակով հնարավոր կդառնա մոտակա տասնամյակներում:

Մոդելավորումը կատարվել է 2013 թվականի օգտոստոսին՝ Ճապոնիայից և Գերմանիայից եկած մասնագետների միջազգային խմբի կողմից: Աշխատանքների համար օգտագործվել է բաց կոդով NEST ծրագրային ապահովումը: