ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Գիտնականները 3D-պրինտերի միջոցով պողպատից ամուր և ջրից թեթև նյութ են ստեղծել

 

Գերմանական Կարսլրուեի Տեխնոլոգիական ինստիտուտում 3D-տպիչի օգնությամբ արտառոց նյութ են ստացել: Հաղորդվում է, որ նյութը բաղկացած է նանո-մասնիկներից, որոնք հիշեցնում են մեղվափեթակ: Բարձր ճշգրտության լազերով արված նման կառուցվածքը թույլ է տալիս պահպանել ամրությունը, իսկ բջիջների միջև դատարկ տարածքը թեթև և փոքր խտություն է հաղորդում նյութին:

Սակայն ամրությունն ապահովվում է ալյումինի օքսիդի նանո-շերտը: Ալյումինի օքսիդը շատ քիչ է զիջում ալմաստին իր ամրությամբ: Ընդ որում, գերմանացիների ստեղծած նյութի մեջ նանո-շերտը կազմում է ընդհանուր քաշի փոքր տոկոսը: