ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Հայտնաբերվել է մուտացիա, որն առաջացնում է ալկոհոլի չարաշահում

 

 

Nature Communications ամսագիրը տեղեկացնում է. բրիտանացի գիտնականները բացահայտել են, որ գոյություն ունի մուտացիա, որը դրդում է ալկոհոլը չարաշահելուն: Մասնավորապես, նրանց հաջողվել է պարզել, որ Gabrb1 գենում մուտացիան հանգեցնում է նրան, որ կենդանիները սկսում են մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործել:

Նրանք փորձ են կատարել, որի մասնակից են դարձել այդ գենում մուտացիա ունեցող մկները: Գիտնականները նկատել են, որ կենդանիները 85% դեպքերում ջրից և ոգելից խմիչքից ընտրում էին ալկոհոլը: Գիտնականները մտադիր են պարզել՝ արդյո՞ք այս օրինաչափությունը գործում է նաև մարդկանց համար: