ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Լսողական հիշողությունն ավելի թույլ է քան տեսողականը

 

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ լսողական հիշողությունն ավելի թույլ է, քան տեսողականը:

Փորձարկման արդյունքները ցույց են տվել, որ փորձի մասնակիցների մոտ ձայնային հիշողությունն ավելի արագ է մոռացվում, քան տեսողականը: Փաստորեն զուր չի ասվում, որ ավելի լավ է մեկ անգամ տեսնել  քան հարյուր անգամ լսել:

Սա նշանակում է, որ ուղեղը լսողական և տեսողական հիշողության ձևավորման ընթացքում տարբեր ուղղություններով է աշխատում: