ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Բրիտանացի գիտնականները սովորել են բույսերից էլեկտրաէներգիա ստանալ

 

 Քեմբրիջի համալսարանի մի խումբ գիտնականներ հատուկ «մամուռե հարթակ» են ներկայացրել, որն արևային էներգիան տրանսֆորմացիայի միջոցով վերածում է էլեկտրաէներգիայի և կարողանում է ապահովել փոքրիկ ռադիոյի աշխատանքը: Մի անգամ դիզայներ Ֆաբիեն Ֆելդերն առաջարկել է Բոինգ-747-ի պաստառները փոխարինել մամուռով: Ֆելդերի կարծիքով՝ այդ բույսերը ոչ միայն կզարդարեին օդանավի ներքին հատվածը, այլև կմաքրեին օդը և ֆոտոսինթեզի ժամանակ էլեկտրաէներգիա կմատակարարեին հեռուստատեսային վահանակներին: Այդ գաղափարը շատերին անհեթեթ էր թվացել:

Սակայն Քեմբրիջի համալսարանի կենսաքիմիկները այդ առաջարկին շատ լուրջ վերաբերվեցին և Ֆաբիենին առաջարկեցին Անգլիա տեղափոխվել:

Գիտնականներն ուսունասիրել են արևից էլեկտրական հոսանք ստանալու՝ բույսերի հետաքրքիր ունակությունը: Նրանք արդեն ներկայացրել են Moss Tably հատուկ «մամուռե հարթակի» ցուցանմուշը: