ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Ելակը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը

 

Իտալացի և իսպանացի գիտնականների հատազոտությունների համաձայն՝ սննդակարգում ելակի օգտագործումը կարող է նկատելիորեն իջեցնել արյան մեջ ոչ պիտանի խոլեստերինի մակարդակը՝ նվազեցնելով սրտային հիվանդությունների ռիսկը: Իտալիայի Մարկե ինստիտուտի գիտնականներն Իսպանիայի Գրանադա և Սևիլ քաղաքների Սալամանկի համալսարանի կոլեգաների հետ միասին մեկ ամսվա ընթացքում հետազոտության մասնակից 23 կամավորների ամենօրյա դիետայի սննդակարգին 500 գր. ելակ են ավելացրել:

Գիտնականները հետազոտության մասնակիցներից նախապես արյան նմուշներ են վերցրել, որպեսզի այդ ժամանակահատվածից հետո համեմատեն տվյալները:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ խոլեստերինի և ոչ պիտանի խոլեստերինի ընդհանուր քանակը նվազել է համապատասխանաբար 8.78 և 13,72 տոկոսով, իսկ պիտանի խոլեստերինի քանակը մնացել է անփոփոխ, սակայն 15 օր հետո արդյունքները վերականգնվել են, երբ հետազոտության մասնակիցները հրաժարվել են ելակից: