ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Ամենաթեթև նյութն աշխարհում

 

 

Չինաստանի Չժեցզյանի համալսարանի հետազոտողները անցյալ տարի ստեղծել են գրաֆենային աերոգել անունը կրող նյութը, որն ամենաթեթև նյութն է աշխարհում։ Նութի 1 խոր. սմ-ը ավելի քան 16 միլիգրամ է կշռում և այդ նյութի մեծ կտորը հեշտորեն կարելի է տեղավորել ծաղկի վրա։ Գրաֆենային աերոգելը սպունգի նման ներծծող հատկություն ունի։ Շատ հնարավոր է, որ մոտ ապագայում այն կկիրառվի նավթային կորուստները կուտակելու համար։ Չնայած փխրունությանը` մեխանիկական ազդեցությունից հետո այս նյութը հեշտորեն վերականգնում է իր նախկին ձևը: