ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Նիհարելու համար ուտելու ժամն ավելի կարևոր է, քան՝ չափը

 

Նոր ուսումնասիրությունները հաստատել են, որ նիհարելու համար անհրաժեշտ է ուտել նույն ժամերին: Գիտնականները նման եզրակացության են հանգել՝ հետազոտելով հազար մարդու կենսակերպը:

Այսպիսով, փորձագետներն առաջարկում են նախաճաշել ժամը 7:11-ին, ընդմիջել 12:38-ին և ընթրել 18:14-ին: Ուշ առավոտյան կամ կեսօրին անհրաժեշտ է ցածր յուղայնությամբ սնունդ օգտագործել:

Ընդ որում՝ նախաճաշը համարվում է կարևորագույն սնունդն օրվա ընթացքում, հետևաբար՝ նախաճաշին անհրաժեշտ է ընդունել ամենաօգտակար սնունդը: Եթե մարդիկ ամեն օր բաց են թողնում նախաճաշը, դա ի վերջո հանգեցնում է առողջական խնդիրների: