ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Աշխարհի ամենամեծ ծաղիկը

 

Ամորֆոֆալուս տիտանականը (Amorphophallus titanum), որը հայտնի է նաև «դիակի ծաղիկ» անվանմամբ, ունի աշխարհում ամենամեծ ծաղկաբույլը։ Ծաղիկը, սակայն առաջին հերթին հայտնի է իր զզվելի «բույրով» ու հազվադեպ ծաղկելու յուրահատկությամբ։ Շվեյցարիայում այն վերջին անգամ ծաղկել է 75 տարի առաջ։
Ամբողջ աշխարհում գրանցված է ամորֆոֆալուս տիտանականի ծաղկման ընդամենը 134 դեպք։ Վայրի բնության մեջ այն հնարավոր է տեսնել միայն ինդոնեզական Սումատրա կղզու տրոպիկական անտառներում, սակայն այնտեղ այս բուսատեսակը գրեթե ոչնչացել է։
Ծաղկաբույլն ունի 2-5 մետր բարձրություն, գետնի տակ գտնվում է ահռելի՝ 50 կիլոգրամանոց կոճղարմատը։
Ծաղիկն արձակում է նեխած ձվի ու հոտած ձկան բույր, իսկ արտաքինից հիշեցնում փտած միս։ Գիտնականների կարծիքով՝ հենց այս բույրերն ու գույներն են դեպի իրենց ձգում փոշոտող միջատներին։
Ծաղիկը ծաղկում է 3 տարին մեկ անգամ և թոշնում` 2 օր անց։