ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Սև շոկոլադն այնքան էլ օգտակար չէ

 

Մասնագետների պնդմամբ` շոկոլադի սիրահարները, ովքեր կարծում են, որ սև շոկոլադն ամենաօգտակարն է, պետք է վերանայեն իրենց որոշումը: Ընդունված է համարել, որ սև շոկոլադը նպաստում է ճնշման իջեցմանը և օգտակար է սրտի համար: Չնայած սև շոկոլադն իսկապես ավելի օգտակար է, քան կաթնայինը կամ սպիտակը, այնուամենայնիվ, հակաօքսիդանտների շնորհիվ այն կալորիապես ավելի հարուստ է դառնում և պարունակում է ավելի մեծ քանակի ճարպ: Օրինակ, 85% կակաոյի պարունակությամբ 40 գ սև շոկոլադը պարունակում է 227 կալորիա եւ 12 գրամ ճարպ: Իսկ նույն քանակությամբ կաթնային շոկոլադում առկա է 210 կալորիա և 7 գ ճարպ: Այնպես որ` դիետոլոգները խորհուրդ չեն տալիս օրական 1-2 կտոր սև շոկոլադից ավելի օգտագործել: