ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Մեղվի կաթի գաղտնիքը

 

Հայտնի է, որ մայր մեղուները բոլոր մեղուներից ավելի երկար են ապրում: Գիտնականների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրա գաղտնիքը նրա սնունդի մեջ է:Մայր մեղուն իր ողջ կյանքում սնվում է միայն մայրական կաթով: Այդ դիետիկ սննդի չափաբաժնի բաղադրամասերից մեկն էլ հենց ապահովում է նրա երկարակեցությունը, կանոնավոր ծնաճը և առողջ ապրելակերպը: Մեղրատու մեղուները մայրական կաթով մինչև երեք օր (հավասար է մարդու կյանքի 3-5 տարվան) կերակրում են աշխատավոր մեղուների թրթուրներին և բոռերին, իսկ մայր մեղվի համար դա միակ կերակուրն է: