ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

«Միջերկրածովյան երկրներում ցունամիի աղետ է սպասվում»

 

Միջերկրածովյան պետություններում ներառյալ Եգիպտոսում, մոտակա երեք տարում սպասվում է կործանարար ցունամի: Այսպիսի տխուր կանխատեսումներ է արել եգիպտացի ու իտալացի գիտնականների մի խումբ:
Նրանց հաղորդած տվյալների համաձայն, երեք կղզիներում՝ Կիպրոսում, Ռոդոսում և Կրետեում, նախ՝ տեղի կունենա ուժեղ երկրաշարժ, ապա՝ առաջ կգա ցունամի և մերձափնյա քաղաքներում հզոր ալիքներ կբարձրանան, որոնք կոչնչացնեն քաղաքներ:
Կահիրեի աստղագիտության և երկրաֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի սեյսմագիտության ուսումնասիրության գծով մասնագետ, պրոֆեսոր Ահմեդ Ալի Բադուիի խոսքերի համաձայն, երկրագնդի վրա վերջին չորս հազարամյակի ընթացքում տեղի ունեցած երկրաշարժերն ուսումնասիրելիս մասնագետները հանգել են այն եզրակացության, որ Եգիպտոսը ընդերքի ցնցումներից 21 անգամ զգալիորեն տուժել է: XX դարում այդ երկրի տարածքում 52 երկրաշարժ է տեղի ունեցել, որոնց էպիկենտրոնը ծովում է եղել:
Գիտնականների եզրակացությունները քննարկում է Եգիպտոսի կառավարությունը: Շուտով հրավի­րվելու է արտակարգ իրավիճակների կենտրոնի արտակարգ նիստ, հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը: