ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Կիվի

 

Ճապոնացի գիտնականները կարծում  են, որ կիվիից օգտակար միրգ չկա: Նրանք ուսումնասիրել են բազմաթիվ մրգեր և եզրակացրել, որ կիվին իր օգտակարությամբ գերազանցում է նարնջին, խնձորին, լիմոնին և մյուսներին: Ամենաօգտակարը դեղին կիվին է, չնայած մեզ ծանոթ կանաչը պակաս չէ: Իհարկե,  գիտնականները բազմաթիվ փորձեր են արել: Նրանք մի քանի կամավորի առաջարկել են օրական ուտել երեք կիվի և հետևել են նրանց ինքնազգացողությանը, ինչը հոյակապ է եղել: Գիտնականները դա բացատրում են կիվիի մեջ պարունակվող մեծ քանակի հակաօքսիդանտներով: Կիվին կարող է կանխել այնպիսի մահացու հիվանդություններ,  ինչպիսիք են աթերոսկլերոզը, սրտի անբավարարությունը, Ալցգերմերի հիվանդությունը, քաղցկեղը և Պարկինսոնի հիվանդությունը: