ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Պանդերոզի լիմոնը ծաղկում է տարին 4 անգամ

 

Տնային լիմոնների հատապտուղները լավ աճում ու հասունանում են, նրանք ավելի համով են, քան ներկրածները, քանի որ վերջիններս կտրում են չհասունացած: Այո,  դա այդպես է, ցիտրուսների պտուղները համարվում են հատապտուղ, ոչ թե միրգ, ինչպես շատերը կարծում են: Որպեսզի քաղցր տեսակի ցիտրուսների պտուղները  համեղ լինեն, անհրաժեշտ է նրանց խնամքի և պահելու համար ստեղծել լավ պայմաններ: Ձմռանը ցանկալի է նաև լամպի լուսավորություն:

Լիմոնի հաճելի հոտը մարդու վրա թարմացնող ազդեցություն է թողնում, հանում է սթրեսները, բարելավում է տեսողությունը, բարձրացնում է աշխատունակությունը: Հոտը արձակում են ոչ միայն պտուղները, այլև լիմոնի ծառի տերևները:

Այդ պատճառով շատ այգեպաններ, ովքեր աշխատում են համակարգչի վրա, ընտրում են ուժեղ հոտ արձակող տեսակներ: Շաբաթը մեկ մաքրում են տերևները` միաժամանակ  ուժեղացնելով հոտը:

Պակիստանում աճեցրել են արտասովոր չափերի լիմոն, որը կշռում է 5.5 կգ:

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ լիմոնն աճեցրել է Պակիստանի բնակիչ Նասիր Հասանը, ով զբաղվում է հողագործությամբ ավելի քան 35 տարի։ Այժմ հսկայական լիմոնը ցուցադրվում է Իսլամաբադի մրգի և բանջարեղենի խանութներից մեկում։

Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ այդ լիմոնն իր մեծ չափերով և կշռով կարող է հայտնվել Գինեսի գրքում։ Մինչև օրս աշխարհում ամենամեծ լիմոնը, որը կշռում է 5 կգ 265 գրամ, հաջողվել էր աճեցնել իսրայելցի հողագործ Ահարոն Շեմոելին։