ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Դարչին

 

Հունարենից` դարչին բառը կրում է «անբասիր համեմունք» իմաստը։

Դարչնածառի` Cinnamomum ceylanicum,  հայրենիքը Շրի Լանկան է, որտեղից այն տարածվել է  Հնդկաստան, Բրազիլիա և երկրներ։

Դարչինը որպես համեմունք` հայտնի է եղել Հին Հռոմում, պահպանվել է տեղեկություն այն մասին, թե կայսր Ներոնն այրել է տվել դարչնի ամբողջ պաշարը, երբ իր ձեռքով սպանել է կնոջը։ Այդ քայլով նա ուզեցել է ցույց տալ, թե որքան խորն է իր ողբն ու կսկիծը։ Դեռևս անտիկ ժամանակներից հայտնի է դարչնի կեղևի բուժիչ հատկությունների մասին, ունի ջերմացնող ուժ, բացում է խցանումները, կանխում նեխման գործընթացները օրգանիզմում։

Երբ 1517թ. պորտուգալացիները գրավեցին Ցեյլոն կղզու մի մասը, նրանք վերցնում էին հարկը ոչ թե ոսկով, այլ դարչնով, մոտ 100 տոննա` մեկ տարում։ Դարչին գնելիս պետք է հաշվի առնել հետևյալը. հատվածներով վաճառվող դարչնի պահպանման ժամկետը 1 տարի է, դարչնափոշունը` 6 ամիս։

Գնեք ոչ թափանցիկ փաթեթավորում ունեցող դարչինը, քանի որ այն կորցնում է իր օգտակար հատկություններն արևի ճառագայթների ազդեցության պատճառով։

Դարչինը պարունակում է մեծ քանակությամբ եթերային յուղեր, ճարպեր, դաբաղանյութ, շաքար, մեծ քանակությամբ, կալցիում և այլ հանքային նյութեր։ Դարչինը ունի հակամանրէ, վարակամերժ, հակաօքսիդանտ հատկություն։ Այն խորհուրդ է տրվում միզուղիների հիվանդությունների, նյարդային խանգարումների, դեպրեսիայի, շաքարային դիաբետի, մրսածության, գրիպի, մկանային ցավերի դեպքում։ Բուրումնավետ համեմունքը լավացնում է տեսողական հիշողությունը և ուղեղի աշխատանքը, օգտակար է գլխացավի մետեորիզմի դեպքում։ Դարչինը լավացնում է մարսողությունը, լավ քրտնամուղ է և խորխաբեր միջոց է, այն օգտագործվում է տաքացնող, մկանային և հոդային ցավերը հանգստացնող քսուքների մեջ։ Սննդամթերքի մեջ ավելացրած դարչինը պահպանում է այն աղիքային ցուպիկից։