ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

ԼՈՐԻ ՁՎԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Լորի ձվի և մսի օգտակար հատկությունների մասին գիտեն ոչ բոլորը: Լորի ձվի 1գ.- ում  կա  ավելի շատ վիտամիններ, քան հավի ձվի 1 գ-ում: Չնայած որ լորի ձուն 5 անգամ փոքր է հավի ձվից, նրանում կա 5 անգամ շատ ֆոսֆոր և 4.5 անգամ շատ մետաղական վիտամիններ: Լորի ձուն ալերգիկ չէ և նրա կարևոր հատկություններից մեկնել հենց այն է, որ ի տարբերություն դեղորայքի դրա օգտագործումը չի վնասում և  հակացուցված չէ ոչ մի օրգանի:

Այն օգտագործում են ամենատարբեր նպատակներով` օրգանիզմից ռադիոակտիվ նյութերի դուրս բերման, դիաբեդի, բարձր կամ ցածր արյան ճնշման, մարսողական համակարգի խախտումների սակավարյունության, նյարդային համակարգի խանգարումների, ալերգիայի, աչքի հիվանդությունների,  անեմիայի, սուր գլխացավերի, խրոնիկ թոքաբորբի, ասթմայի, տուբերկուլյոզի, թունավորումների, սուր շնչառական վարակների, հղիության,  սեռական անկարողություն ժամանակ:

Լորի ձուն եզակի միջոց է օրգանիզմում սպիտակուցների ավելացման համար, քանի որ 80%-ով կլանվում է օրգանիզմի կողմից: Հատկապես օգտակար է օգտագործել հում վիճակում, ուտելուց կես ժամ առաջ, վրայից խմելով ջուր կամ հյութ: Շատ օգտակար է նաև լորի ձվի կեղևը: Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել,  որ կեղևի 90%-ը կալցիումի կարբոնատի հետ մեկտեղ պարունակում է շատ այլ անհրաժեշտ միկրոէլեմենտներ` պղինձ, ֆտոր,երկաթ, մոլիբդեն, ֆոսֆոր, ծծումբ, ցինկ, սիլիցիում…ընդհանուր 27 բաղադրիչ:

Սննդի մեջ մանրացված կեղևի օգտագործումը կանխարգելում է բակտերյալ վարակումները և ամրացնում է ոսկորները: Լորի ձուն դիետիկ սնունդ է, որ դիետոլոգները խորհուրդ են տալիս կիրառել երեխաների սննդացանկում:  Հավի ձվի հետ համեմատությամբ լորի ձուն պարունակում է երկու-երեք անգամ ավելի շատ  A, B, D վիտամիններ, ինչպես նաև այնպիսի օգտակար նյութեր, ինչպիսիք են ֆոսֆորը, կալիումը, երկաթը և այլն:  Բացի այդ, լորի ձվում ամինաթթուների պարունակությունն ավելի բարձր է, քան հավի ձվում:

Հայտնի է, որ հավի ձուն կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել, մինչդեռ լորի ձուն  դրական է ազդում միկրոֆլորայի վրա և բացասական հետևանքներ չի թողնում, ինչպես կարմրություն, ցան, քոր և այլն: Բացի այդ, համարվում է, որ լորի ձուն ամրացնում ու բարձրացնում է իմունիտետը, ուստի խորհուրդ է տրվում հիվանդությունների ժամանակ և դրանցից հետո լորի ձու օգտագործել: