ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Ոսպ

 

 

Միամյա բույս է, պատկանում է թիթեռնածաղկավորների ընտանիքին: Ոսպը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցային նյութեր: Սերմերը պարունակում են վիտամիններ, ճարպայուղեր և միկրոտարրեր:

Բժշկության մեջ օգտագործվում են ոսպի սերմերը: Հայկական բժշկության մեջ ոսպն օգտագործել են զարկերակային արյան ճնշման բարձրացման, մաշկային ցաների, նշիկների բորբոքումների, կերակրափողի խոցերի, հազի, աչքի, ականջի բորբոքումների, աչքի սպիտակափառության, բարորակ և չարորակ ուռուցքների, ոսկրացավի, լյարդի հիվանդությունների, մարսողական ուղու բորբոքումների, լուծի, ջրգողության բուժման համար: