ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Կոճապղպեղ  (իմբիր)

 

Բույսի վերգետնյա մասը երկարավուն տերեւներով, մինչև 2 մ բարձրության ցողուն է։ Վառ կարմիր ծաղիկները ունեն մեկ առէջք։ Կոճապղպեղի հիմնական հարստությունը հոտավետ, այրող համ ունեցող արմատն է։ Կոճապղպեղը բազմամյա բույս է։ Հայրենիքն է` Հարավ-Արեւելյան Ասիան։ Բույսը հայտնի է եղել Հնդկաստանում և Չինաստանում դեռևս հնագույն ժամանակներից։ Բույսը լինում է երկու տեսակ՝ չինական և հնդկական։ Օգտակար է կաթվածի, ընկնավորության և այն հիվանդությունների դեպքում, որոնց հետևանքով լորձ է առաջանում։ Կոճապղպեղի ընդունման չափաբաժինը 1,5 գրամ է։ Բայց վնասակար է տաք բնույթ ունեցող մարդկանց համար։
Կոճապղպեղը բազմացնում են վեգետատիվ ձևով, կտրատելով բույսի կոճղարմատները, առաջին բերքը կարելի է հավաքել 6-12 ամիս անց։ Բույսի արմատը վաճառվում է կտրատած, աղացած, շաքարապատ կամ շոկոլադապատ ձևով, նաև գարեջրի համար նախատեսված էքստրակտի ձևով։ Մանր աղացած արմատը կիրառում են քաղցրավենիքների, ապուրների, մսային և ձկնային ուտեստների մեջ։ Կոճապղպեղը հարուստ է եթերային յուղերով, տանինով, բջջանյութով, օսլայով, ազոտային միացություններով։ Կոճապղպեղը պարունակում է վիտամիններ՝ C, B1, B2, ենթավիտամին A, միկրոտարրեր (նատրիում, կալիում, մագնիում, ֆոսֆոր, կալցիում, երկաթ, ցինկ)։ Կարևոր ամինաթթուներ (վալին, ֆենիլանին, մետիոնին, լեյզին, տրեոնին, տրիպտոֆան)։ Կոճապղպեղի թեյը նպաստում է ստամոքսահյութի արտադրմանը, ունի ցավամոքիչ հատկություն, որի հետևանքով լավացնում է մարսողությունը, հանգստացնում որովայնի ցավերը, լավացնում նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, օգտակար է նաև շնչառական ուղիներին, բկաբորբի, սրտխառնոցի դեպքում: