ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Դափնու տերև

 

Դափնին հնագույն ժամանակներից համարվում է փառքի և հաղթանակի խորհրդանիշ։ Դափնու բոլոր մասերը պարունակում են եթերային յուղ, դաբաղանյութ, խեժ, դառնանյութ, օրգանական թթուներ։ Տերևներում պարունակվում է նաև տանին, անտոցիան, կատեխին, ֆլավոններ։ Դափնու տերևի բուժիչ հատկությունների մասին գրել է դեռևս Հիպոկրատը։ Դափնու յուղամզվածքը օգտագործել են դողէրոցքի, նյարդային ջղաձգության դեպքում։

Միջնադարում դափնու պտղի պատրաստուկով բուժել են հազը, իսկ տերևների թուրմով` տենդը։ Կտավատի ձեթում թրմված դափնու տերևի խիտ թուրմով մերսել են կաթված տարած հիվանդին։ Դափնու տերևը հնագույն ժամանակներից հայտնի է որպես համեմունք, չափավոր քանակներով օգտագործելիս ուտեստներին հաղորդում է հաճելի բուրմունք, լավացնում ախորժակը և մարսողությունը։ Տերևում պարունակվող եթերային յուղն ունի արտահայտված հակամանրէ և հակաբորբոքային հատկություն, օգնում է միջատների խայթոցի դեպքում։ Դափնու բուրմունքը բնակարանում ստեղծում է վստահություն, հոգեբանական հավասարակշռության մթնոլորտ։