ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Ինչո՞վ է օգտակար արքայանարինջը

 

 

Արքայանարնջի հայրենիքը Չինաստանն է,  19-րդ դարի վերջերին այդ արևային միրգը հայտնի դարձավ ամբողջ աշխարհին: Գոյություն ունի արքայանարնջի ավելի քան 500 տարատեսակ: Առավել տարածված տեսակներն են` տտիպ կովկասյանը, տտիպ ճապոնականը և քաղցր-շոկոլադային տեսակը, որը հայտնի է «королек» անվամբ:

Եվ այսպես, ինչի՞ համար է օգտակար արքայանարինջը: Արքայանարինջը պարունակում է 2 անգամ ավելի սննդային մանրաթելեր և օգտակար միկրոէլեմենտներ, քան խնձորը: Բացի այդ` միրգը չափազանց հարուստ է հակաօքսիդանտներով, ջրով, ածխաջրերով, օրգանական թթուներով և նույնիսկ` սպիտակուցներով: Արքայանարինջը պարունակում է նաև կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր, վիտամիններ А, С և Р: Բացի այդ` այս միրգը նաև տոնուսը բարձրացնելու հատկություն ունի և հիանալիորեն վանում է հոգնածությունը, հանգստացնում է նյարդային համակարգը, կարգավորում է ախորժակը և բարձրացնում է աշխատունակությունը: Դա դիետիկ միրգ է, որն օգտագործում են մարսողական գործընթացների հետ ունեցած բարդությունների ու խնդիրների ժամանակ: Օրգանիզմի կարգավորումը կատարվում է շնորհիվ այնպիսի նյութի, ինչպիսին պեկտինն է: Բացի դրանից, ժողովրդական բժշկության մեջ երկար տարիներ այդ միրգն օգտագործում են աղեստամոքսային հիվանդությունների դեպքում:

Արքայանարինջը հարուստ է վիտամիններով, ունի մի շարք օգտակար հատկություններ: Այն ուտելով՝ դուք.

1. Հոգ կտանեք տեսողության մասին: Հասուն արքայանարինջը պարունակում է հսկայական քանակությամբ բետա-կարոտին, որը լավացնում է տեսողությունը, կանխարգելում աչքերի ծերացումը:

2. Կպաշտպանեք թոքերը: Այդ նույն բետա-կարոտինը կհոգա ձեր շնչառական համակարգի մասին ու կկանխարգելի բրոնխիտի և պնևմոնիայի զարգացումը:

3. Կպահպանեք սիրտը: Արքայանարինջը պարունակում է բուսական շաքարներ և կալիում, որոնք շատ օգտակար են սրտամկանի համար, այն կայունացնում է արյան ճնշումն ու օգնում պայքարել հիպերտոնիայի դեմ:

4. Արքայանարինջը նաև հիանալի միջոց է ստամոքսի հիվանդությունների դեմ:

5. Հասուն արքայանարնջի պտուղներն ունեն հիանալի կպցնող ու հակաբակտերիալ ազդեցություն:

6. Այս միրգը հնուց օգտագործել են երիկամների և միզապարկի հիվանդությունների դեմ:

7. Արքայանարնջի պտուղներում և տերևներում կան բազմաթիվ միկրոտարրեր (հատկապես շատ երկաթ կա) և վիտամիններ, ուստի դրանցից պատրաստված թեյն անեմիայի դեմ հիանալի միջոց է:

8. А և С վիտամինների մեծ պարունակության շնորհիվ արքայանարինջը բարձրացնում է դիմադրողականությունը սեզոնային մրսածության ժամանակ: 9. Մեկ հասուն պտուղը ձեր օրգանիզմը կհարստացնի մագնեզիումով, որը հանգստացնում է նյարդերը և ամուր քուն ապահովում: Իսկ ֆրուկտոզան և գլյուկոզան կհոգան ձեր տրամադրության մասին: