ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Ծիրանի կորիզները կարող են փրկել մահացու հիվանդությունից

 

Ծիրանի կորիզների օգտագործումը անբարենպաստ միջավայր է ստեղծում քաղցկեղի բջիջների աճ ու բազմացման համար: Այդ մասին հատարարել է ամերիկացի Էդվարդ Գրիֆինը՝ ուսումնասիրելով B17 վիտամինի բուժիչ հատկությունները, որն իր մեջ պարունակում է ծիրանի կորիզը:  «Աշխարհն առանց քաղցկեղի» գրքի հեղինակը գիտականորեն բացատրում է վիտամինի գործողությունները եւ հարց  է տալիս՝ ինչու՞ ավանդական բժշկության մեջ այն չի կիրառվում հիվանդության դեմ պայքարում, չէ՞ որ B17-ի հայտնաբերումից հետո հիվանդանոցներում մի շարք մարդիկ են բուժվել, նախքան դեղագործական կազմակերպությունները արգելեցին այն:  Է. Գրիֆինը ենթադրում է, որ խնդիրը պայմանավորված է ուռուցքաբանության շրջանում համաշխարհային վերնախավի վարած քաղաքականությամբ: Չէ՞ որ աշխարհում քաղցկեղի բուժման ու հետազոտման համար քիմիական միջոցների արտադրության վրա միլիարդներ են ծախսվում:

B17 վիտամինը առկա է ծիրանի, նուշի, բալի, դեղձի, սալորի, խնձորի կորիզներում, սորգոյի,  կորեկի, կտավատի, ոսպի հատիկներում, խաղողում, որոշ տեսակի ընդեղենում եւ խոտաբույսերում:  35 տարի առաջ այս վիտամինի կիրառումը արգելվեց քաղցկեղի բուժման ժամանակ:  Դեղագործները պնդում են, որ ծիրանի ու նուշի մշակաբույսերը պարունակում ցիանիդ, որը կարող է թունավորում առաջացնել: Սակայն նման դեպքեր չեն արձանագրվել, նույնիսկ ծիրանի կորիզի ակտիվ օգտագործման ժամանակ: