ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

TomTato. բույս, որից միաժամանակ և՛ լոլիկ, և՛ կարտոֆիլ է աճում

 

Մեծ Բրիտանիայում ներկայացվել է մի բույս, որը թեև գենետիկորեն փոփոխված չէ, սակայն կարողանում է միաժամանակ 2 տարբեր տեսակի բերք տալ։ TomTato բույսը կարող է միաժամանակ քաղցր չերրի լոլիկի ու սպիտակ կարտոֆիլի բերք տալ։

Բույսը ստացվել է hi-tech խաչասերման արդյունքում, ու նախքան վաճառքի հանվելն առաջին անգամ ցուցադրվել է բրիտանացի այգեգործներին։

Պարբերականը նշում է, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ Փոլ Հանսորդը որոշել է խաչասերել լոլիկն ու կարտոֆիլը՝ իմանալով, որ դրանք միևնույն ընտանիքից են։ Նրա խոսքով՝ այս բույսը հարկավոր է ցանել ապրիլի վերջին: Այն աճում է բաց դաշտում ու ջերմոցային պայմաններում։