Գլուխ սոխ
Սոխ (Allium cepa), ամենատարածված, արժեքավոր և հնագույն բանջարեղեններից է, մշակվում է կլիմայական բոլոր գոտիներում և օգտագործվում գրեթե բոլոր կերակուրների մեջ: Սոխը մեծ չափով օգտագործվում է նաև թարմ վիճակում, որպես աղցանային բանջար։Սոխի բաղադրության մեջ մտնում է 83-86 տոկոս ջուր, 1-2 տոկոս սպիտակուցային նյութեր, 0,09-0,13 տոկոս ճարպեր, 2-3,5 տոկոս շաքարներ, 8-8,5 տոկոս ազոտային նյութեր, ֆերմենտներ, 10-33 մգ վիտամին C, եթերային յուղեր և այլն: Հիպոկրատը, Պիլինիուսը, Դիոսկորիդը սոխը մեղրի հետ օգտագործել են որպես միզամուղ, իսկ խորոված սոխը յուղի հետ` որպես հանգստացնող միջոց` հազի ու կրծքային ցավերի դեպքում:
Սոխը հայտնի է որպես ուժեղ բակտերիասպան (բակտերոցիդ) և բուժիչ հատկություններ ունեցող բուսատեսակ, քանի որ նրա հյութի մեջ պարունակվող եթերային նյութերը` ֆիտոնցիդները ունեն բակտերիաներ ոչնչացնելու բարձր հատկություն։ Պարզված է, որ սոխի հյութի մեջ մի քանի րոպեում կարող են ոչնչանալ տիֆի, դիզենտերիայի, դիֆթերիայի և այլ հիվանդաբեր բակտերիաներ։
Ճապոնացի գիտնականներին հաջողվել է սոխի մեջ հայտնաբերել այնպիսի միացություններ, որոնք հեշտությամբ մարսվում են օրգանիզմի կողմից և դրականորեն ազդում մարդու հիշողության վրա։
Մասնագետները հետազոտություններ են անցկացրել, որոնց ընթացքում ուսումնասիրել են սոխի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Բացահայտվել է, որ սոխը նպաստում է դրական էմոցիաների ընկալմանը և հիշողության վերականգնմանը։ Պատճառը կայանում է նրանում, որ վերոնշյալ միացությունը, հայտնվելով արյան մեջ, երիտասարդացնում է նրա բջիջները և խթանում դրանց աշխատանքը, կարծում են մասնագետները։: Հիպոկրատը, Պիլինիուսը, Դիոսկորիդը սոխը մեղրի հետ օգտագործել են որպես միզամուղ, իսկ խորոված սոխը յուղի հետ` որպես հանգստացնող միջոց` հազի ու կրծքային ցավերի դեպքում:
Հետազոտողները խորհուրդ են տալիս սոխն օգտագործել մեղրի հետ։ Նման սննդակարգը հատկապես առողջարար է մեծահասակներին, ովքեր նախատրամադրված են սկլերոզի:
Սոխը հիանալի միջոց է լնդախտի դեմ, իսկ բերանն ախտահանելու համար բավական է 2-3 րոպե սոխ ծամել:
Ամիրդովլաթ Ամասիացին լավագույն սոխը համարել է սպիտակ սոխը, եւ ըստ նրա, սպիտակ սոխի հյութն աչքի մեջ կաթեցնելը բուժում է կատարախտը, անհետացնում է մաշկի դեղնությունը, բացում է անոթների խցանումն ու լավացնում արյան շրջանառությունը:
Իհարկե, այսքան օգտակար հատկանիշների հետ մեկտեղ, պետք է չմոռանալ, որ սոխի մեջ կան շատ եթերայուղեր, որոնք գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը, որի պատճառով էլ սոխի հյութը խորհուրդ չի տրվում ստամոքսի, տասներկումատնյա աղիի խոցի, լյարդի, երիկամների հիվանդության դեպքում: