ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Մոլորակի ամենաթունավոր լիճը

  

Պղինձ, թթուներ, ցինկ, մկնդեղ, արդյունաբերույան թունավոր թափոններ` այս բոլոր թունավոր նյութերը լողում են ԱՄՆ-ի Մոնտանա նահանգում գտվող փոքրիկ լճում: 1995թ. չվող սագերի երամն իջավ այս լճի վրա և այլևս վերև չբարձրացավ: 342 հատ սատկած սագի հանեցին փրկարարները:

Բերկլի Փիթ լիճը գտնվում է մեծ փոսորակի մեջ` տեղակայված նախկին պղնձահանքի վրա, որը սկսել էին շահագործել 1955թ-ից: Երբ 1982-ին հանքահորը փակվեց, մղիչ սարքերը ապամոնտաժվեցին և ստորգետնյա ջրերն աստիճանաբար կուտակվեցին փոսորակի մեջ` հասնելով 70մ-ի: