ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Աշխարհի ամենառիթմիկ առվակը. այն հոսում և չորանում է 15 րոպեն մեկ

ԱՄՆ Վայոմինգ նահանգի Աֆթոն քաղաքից ոչ հեռու ջրի աղբյուր է գտնվում, որից հոսող առեղծվածային առվակն ապշեցնում է տեղի բնակիչներին իր առանձնահատկությամբ:
Առվակի յուրահատկությունն այն է, որ կանգնում և կրկին սկսում է հոսել ամեն 15 րոպեն մեկ: Տեղացիները բնական հրաշալիքն անվանել են աշխարհի ամենառիթմիկ աղբյուրը:
Ողջ աշխարհում ընդամենը մի քանի ռիթմիկ աղբյուրներ կան, և Վայոմինգի այս կիրճում գտնվողն ամենառիթմիկն է դրանց շարքում: Աղբյուրն այստեղ ընդհատումներով է հոսում, ապա չորանում և կրկին սկսում հոսել 15 րոպե անց:
Բնության այս հուշարձանի առանձնահատկությունը դեռևս ամբողջությամբ պարզ չէ․ գիտնականները տարբեր բացատրություններ են տալիս: Նրանց կարծիքով՝ ջրի հոսքի ընդհատումը պայմանավորված է մի տարածքից մյուսն անցնելու բարդությամբ: Հիմնականում ջուրն անդադար հոսում է ստորգետնյա քարանձավով, սակայն երբ անցնում է աղբյուրի մակերեսի մոտ գտնվող նեղ ու բարձրադիր խողովականման հատվածներով, ջրի հոսքը կանգնում է: Ապա երբ ջուրը կուտակվում է և հասնում բարձրադիր շրջանի մակարդակին, կրկին սկսում է ցած թափվել:

newsinfo.am