ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Գիտնականները կոչ են անում աշխարհին կրճատել մսի սպառումը  
Գիտնականները կարծիք են հայտնել, որ մարդկությունը պետք է կրճատի մսի օգտագործումը, քանի որ դրա արտադրության կրճատումը կարող է զգալիորեն դանդաղեցնել գլոբալ տաքացումը:

Կենդանական ծագման մթերքները սննդակարգից բացառելու դեպքում դրական արդյունքն աշխարհը կտեսնի արդեն 20-50 տարի անց: Հենց այդ ժամկետն է ճգնաժամային կլիմայի համար:
Նշվում է, որ այսօրվա դրությամբ անասնաբուծությանը բաժին է ընկնում ջերմոցային գազերի ամենամյա արտանետումների 16 տոկոսը: Սակայն ածխաթթու գազի մեկ երրորդը, որը հայտնվում է մթնոլորտում անասնապահության սկզբից ի վեր, արոտավայրերի մաքրման և անասնակերի աճեցման արդյունքն է:
Բացի այդ, ընդհանուր անասնապահության մեջ խոշոր եղջերավոր անասունը 80 տոկոսը բացասական ազդեցություն է անունենում կլիմայի վրա:

tert.am