ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

ԱՄՆ-ում վեգանական պանիր են հայտնագործել 

ԱՄՆ-ում Change Foods սկսնակ ընկերությունը վեգանական պանիր է հայտնագործել՝ առանց կովի կաթի կամ բուսական բաղադրիչների օգտագործման, եւ ստացել է աջակցություն սննդային տեխնոլոգիաների խոշոր ներկայացուցիչների կողմից, գրում է Bloomberg-ը։
Ամերիկյան ընկերությունը ծրագրում է սկսել իր պանրի վաճառքն ԱՄՆ-ում 2023 թվականին։ Նորարարական կաթնամթերք մշակելու նպատակով Change Foods-ին աջակցություն է հայտնել սփրեդ արտադրող Upfield Group-ը եւ սննդամթերքի խոշոր դիստրիբյուտորը՝ Sigma-ն:
Bloomberg-ի հաղորդմամբ՝ վեգանական պանիրները համով եւ նյութակազմվածքով չի կարելի համեմատել իրական պանիրների հետ։ Սակայն Change Foods-ը կարծում է, որ անհրաժեշտ է նման կաթնամթերք աճեցնել ոչ թե բույսերի բաղադրիչների հիման վրա, այլ ճշգրիտ խմորման միջոցով։ «Այս կերպ մենք ստիպված չենք լինի երկու կամ երեք տարի սպասել կով մեծացնելու համար»,- բացատրում է ընկերության հիմնադիր Դեւիդ Բաքքան: Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս միկրոօրգանզիմների օգնությամբ, որոնց մեջ կան կովի ԴՆԹ-ի մասեր, կաթնամթերք արտադրել։
Տեխնոլոգիայի շնորհիվ կարելի է ոչ միայն վերստեղծել պանիրների համային հատկությունները, այլեւ հեշտացնել դրանց արտադրությունը։ 
Upfield-ի եւ Sigma-ի հետ համագործակցությամբ Change Foods-ը հավաքել է 12 միլիոն դոլար՝ նախնական ֆինանսավորման նոր փուլում։ Ընկերությունում ընդհանուր ներդրումները գերազանցել են 15,3 մլն դոլարը։ Ներդրողների թվում են Route 66 Ventures-ը, ինչպես նաեւ Google-ի արհեստական ​​ինտելեկտի բաժնի ղեկավար Ջեֆ Դինը։ 

news.am