Ինչպե՞ս են որոշակի գումարի դիմաց անվանակոչվում ցիկլոններն ու անտիցիկլոնները
ՌԴ հիդրոօդերևութաբանական կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը պատմել է, թե ինչպես են որոշակի գումարի դիմաց Բեռլինում անվանակոչում ցիկլոններն ու անտիցիկլոնները։
Նրա հայտարարությամբ` ցիկլոնների և անտիցիկլոնների անունները տրվում են Բեռլինի ազատ համալսարանի օդերևութաբանության ֆակուլտետի կողմից՝ վճարովի հիմունքներով: Այս մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Վիլֆանդը՝ նշելով, որ համալսարանն ունի օդերևութաբանական կայան, որը դժվար է պահել, իսկ պետությունը դրանով չի զբաղվում, քանի որ համալսարանը մասնավոր է։ Ուստի, ղեկավարության մոտ առաջացել էր այն միտքը, որ յուրաքանչյուրը անձ, որոշակի վճարի դիմաց, կարող է անվանակոչել ցիկլոններն և անտիցիկլոնները։
«Ցիկլոնի համար պետք է վճարել 240 եվրո, անտիցիկլոնի համար՝ 360 եվրո։ Անտիցիկլոններն ավելի երկար են տևում, քան ցիկլոնները, ուստի դրանք ավելի թանկ արժեն», – ասել է Ռոման Վիլֆանդը:
Հասույթն ուղղվում է օդերևութաբանական կայանի պահպանմանը և ուսանողների խրախուսմանը:
Բացի այդ, կենտ տարիներին ցիկլոնների անունները պետք է լինեն արական, իսկ անտիցիկլոններինը՝ կանացի, և հակառակը: Այսպիսով, մինչև 2022 թվականի վերջ ցիկլոնները կունենան կանացի անուններ։