Գերմանացի գիտնականները մոլորակը ծառի օգնությամբ մաքրելու միջոց են գտել
Քաղցրահամ ջրերի էկոլոգիայի և ձկնորսության Լայբնիցի ինստիտուտի գերմանացի գիտնականները հայտնաբերել են հողը միկրոպլաստմասից մաքրելու միջոց՝ կեչիների օգնությամբ: Այս մասին ասվում է հաստատության կայքում։
Նշվում է, որ գիտնականներն անցկացրել են փորձարկում, որի ընթացքում 5-ից 50 միկրոմետր չափի միկրոպլաստիկ մասնիկները խոնավացրել են լյումինեսցենտային ներկով։ Այնուհետև դրանք ավելացրել են հողով տարաների մեջ և այնտեղ տեղադրել կեչու սածիլներ։
Ուսումնասիրությունը տևել է հինգ ամիս։ Այս ընթացքում բույսը մեծացել է և դրա արմատային համակարգը կլանել է միկրոմասնիկների 5-17 տոկոսը:
«Այս նախնական հետազոտությունն ապացուցում է, որ կեչիները մոլորակը մաքրելու ներուժ ունեն: Հավանաբար նրանց օգնությամբ մենք կարող ենք բարելավել հողի և ջրի որակը»,- ասել է փորձարկամն հեղինակ Քեթ Օսթինը: