Դուբայում կկառուցեն աշխարհի ամենամեծ արհեստական խութը
Դուբայում ծրագրում են կառուցել աշխարհի ամենամեծ արհեստական խութը՝ Dubai Reefs-ը: Այն կզբաղեցնի 200 քառակուսի կիլոմետր տարածք եւ կդառնա ավելի քան 1 միլիարդ կորալների եւ 100 միլիոն մանգրոյի ծառերի համար տուն:
«Օվկիանոսը կյանքի աղբյուր է, որը ղեկավարում է ամեն ինչ: Հաշվի առնելով, որ մեր մոլորակի վրա ամեն ինչ փոխկապակցված է, առողջ օվկիանոսը առողջ քաղաք է: Մեր օվկիանոսը բոլորովին այլ կլինի մինչեւ դարավերջ, եթե մենք այսօր քայլեր չձեռնարկենք»,- ասել են նախագծի հեղինակները։
Dubai Reefs-ը կօգնի վերականգնել ծովային եւ ափամերձ միջավայրը: Այնտեղ կտեղակայվեն ծովային հետազոտությունների, ինչպես նաեւ էկոտուրիզմի համար օբյեկտներ: Լողացող տները ամբողջությամբ կաշխատեն վերականգնվող էներգիայի աղբյուրներից։