Կակաո աճեցնող ֆերմերները վախենում են, որ կլիմայի փոփոխությունը կնվազեցնի բերքատվությունը
Ավելի քան 40 տարի Ժան-Բատիստ Սալեյոն կակաո է աճեցնում Կոտ դ'Իվուարում իր ընտանիքի մի քանի հեկտար հողատարածքում։ Այն արեւմտյան Աֆրիկայի երկիր է եւ արտադրում է աշխարհի կակաոյի գրեթե կեսը: Սակայն այս տարի Սալեյոն ասում է, որ անձրեւներն անկանխատեսելի են դարձել, եւ ինքը մտավախություն ունի, որ բերքը կարող է կլիմայի փոփոխության եւս մեկ զոհ դառնալ, հայտնում է AP-ը:
Coffee-Cocoo խորհրդի տվյալներով՝ Կոտ դ'Իվուարում կակաոյի աճեցմամբ մոտ 600 000 ֆերմերներ են զբաղվում։ Երկիրն ապահովում է երկրի մոտ 6 միլիոնանոց բնակչության գրեթե մեկ քառորդը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ կակաոն կազմում է Կոտ դ'Իվուարի ազգային ՀՆԱ-ի մոտ 15 տոկոսը։
Ազգային արտադրությունը մնում է նախկին մակարդակում, քանի որ աճում է մշակվող հողերի քանակը։ Սակայն փորձագետներն ասում են, որ այս տարի տուժում են փոքր ֆերմերները: Որպեսզի կակաոյի ծառը լավ պտուղ տա, անձրեւները պետք է գան աճի ցիկլի ճիշտ ժամանակին։ Սխալ ժամանակ տեղացող անձրեւը կարող է հանգեցնել բերքի հիվանդության:
Նրանք, ովքեր սովոր են 500 կիլոգրամ արտադրել, այս տարի ընդամենը 200 կիլոգրամ են պլանավորում, ասել է Anouanze կոոպերատիվի գլխավոր քարտուղար Ժան Յաո Բրուն, որն օգնում է ֆերմերներին իրենց բերքը շուկա հանել: «Մեր արտադրողները արտադրական մեծ խնդիրներ ունեն»,- ասել է նա։