ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Հայտնի են աշխարհում ամենից մաքուր եվ ամենից աղտոտված օդ ունեցող վայրերը  

Ամերիկյան Վիրգինյան կղզիները, Նոր Կալեդոնիան եւ Պուերտո Ռիկոն ճանաչվել են աշխարհում ամենից մաքուր օդն ունեցող վայրերը։ Շվեյցարական IQAir ընկերության մասնագետները ուսումնասիրել են 117 երկրում օդի մաքրության վիճակը, մասնավորապես՝ օդի մեջ PM 2,5 միկրոմասնիկի պարունակության մակարդակը եւ պարզել, որ ուսումնասիրված երկրներից միայն նշված երեք տարածքներն են, որ համապատասխանում են օդի մաքրության ԱՀԿ ստանդարտներին։
Նշենք, որ շվեյցարական այս ընկերությունը զբաղվում է օդի մաքրիչների արտադրությամբ։ Օդի որակի տեսակետից աշխարհում ամենավերջին տեղում գտնվում են՝ Բանգլադեշը, Չադը, Պակիստանը, Տաջիկստանն ու Հնդկաստանը։
Նշենք, որ PM 2,5 միկրոմասնիկները կարող են առաջացնել շնչառական հիվանդություններ, ինֆարկտներ, ինսուլտներ եւ օնկոլոգիական հիվանդություններ։
Նշենք նաեւ, որ աշխարհում, համաձայն ԱՀԿ տվյալների, տարեկան 4,2 միլիոն մարդ մահանում է օդի աղտոտվածության պատճառով։

hraparak.am