ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Պարզվել է, որ օզոնային շերտը Երկիրը 3,5 աստիճանով ավելի է տաքացնում   

Երկրի օզոնային շերտը 3,5 աստիճանով բարձրացնում է մոլորակի միջին ջերմաստիճանը։ Այս մասին հոդվածը հրապարակվել է arXiv-ում։

Էներգիայի հիմնական մասը Երկիրը ստանում է արեւի ճառագայթներից, եւ այն, թե դրանց որ մասն է անդրադարձվում տիեզերքում, իսկ որ մասն է, որ կլանվում է մոլորակի կողմից, կախված է մթնոլորտի բաղադրությունից եւ հատկանիշներից։ Նույնը վերաբերում է Երկրի արձակած ինֆրակարմիր ճառագայթմանը, որը կարող է անդրադարձվել ամպերից եւ մթնոլորտից։ Արդյունքում՝ մթնոլորտի հատկությունները վճռական դեր են խաղում մոլորակում պայմանների ձեւավորման վրա։

Կանադայի Վիկտորիա համալսարանից Ռասել Դեյթրիկը եւ նրա գործընկերները պարզել են, որ օզոնային շերտը կարեւոր դեր է խաղում ոչ միայն ուլտրամանուշակագույն ճառագայթներն արգելակելիս, այլեւ ավանդ է ներդնում տաք կլիմայի ստեղծման գործում։ Օզոնային շերտի ազդեցությունն  ուսումնասիրելու համար հետազոտողներն օգտագործել են Երկրի կլիմայի համակարգչային մոդելների հավաքածուն։ Նրանք հարաբերակցել են օզոնի քանակությունը մթնոլորտի վերին շերտերում եւ թույլ են տվել ջերմաստիճանին հասնել հավասարակշռության։ Նրանք հայտնաբերել են, որ օզոնի ներկայությունը Երկիրն ավելի տաք է դարձնում՝ միջինը ջերմաստիճանը բարձրացնելով Կելվինի 3,5ով։ Եթե օզոնային շերտն անհետանար, դա աղետալի հետեւանքներ կունենար կլիմայի համար։

Օզոնի անբավարարության հիմնական էֆեկտը կլինի ստրատոսֆերայի վերին շերտերի սառեցումը։ Ավելի սառն օդը չի կարող պահել այդքան խոնավություն, ուստի ստրատոսֆերան ավելի չոր կդառնա։ Ջրային գոլորշին կարեւոր ջերմոցային գազ է, ուստի առանց դրա Երկրի ընդհանուր ջերմոցային էֆեկտը կփոքրանար։

Երկրի ջերմաստիճանի փոփոխություններից բացի, օզոնի անբավարարությունը զգալի ազդեցություն կթողնի ընդհանրապես կլիմայի վրա։ Օզոնի բացակայությունը եւ, որպես հետեւանք, ստրատոսֆերայի սառելը կապակայունացնեն մթնոլորտի այդ շերտը՝ խանգարելով ամպերի գոյացմանը։ Դա ամպերին կստիպի գոյանալ միայն ավելի ցածր եւ ավելի մեծ բարձրություններում։

Բացի այդ, որոշ շթային հոսանքներ հասարակածի մոտ կուժեղանան, իսկ մյուսները բեւեռների մոտ կթուլանան։ Դա լուրջ հետեւանքներ կունենար սեզոնային եղանակային երեւույթների վրա բոլոր լայնություններում։

news.am