ԱՄՆ-ն առաջին անգամ թույլ է տվել արհեստական մսի վաճառքը
ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը (USDA) թույլտվություն է տրամադրել լաբորատոր պայմաններում աճեցված մսի վաճառքի համար: Խոսքը Good Meat-ի կողմից ստեղծված հավի մսի մասին է։
Սա ԱՄՆ-ում արհեստական մսի վաճառքի առաջին թույլտվությունն է։ Արդեն պատվերներ էստացել Վաշինգտոնի և Սան Ֆրանցիսկոյի երկու ռեստորանից։
Բուսական մսի տարբեր տեսակներ այժմ օգտագործվում են որպես սովորական մսի փոխարինող: Այնուամենայնիվ, որոշ ընկերություններ աշխատում են մեկ այլ տարբերակի՝ կենդանական բջիջներից լաբորատորիաներում աճեցված մսի վրա:
Նման բջիջները ստացվում են, օրինակ, բիոպսիայի միջոցով։ Այնուհետև դրանք տեղադրվում են կենսառեակտորում և սնուցվում սպիտակուցների, ամինաթթուների, հանքանյութերի, շաքարի, աղի և այլ սննդանյութերի խառնուրդով՝ դրանցից «աճեցնելով» միս։ Աշխարհում ավելի քան 100 ընկերություն զբաղվում է նման արտադրանքի մշակմամբ։ Ըստ Grand View Research-ի՝ այս շուկայի ծավալը 2022 թվականին կազմել է 247 միլիոն դոլար։ Ըստ McKinsey-ի կանխատեսումների՝ առաջիկա տարիներին յաս ցուցանիշը կարող է զգալի աճ գրանցել և հասնել 25 միլիարդ դոլարի, սակայն դրա համար ընկերությունները պետք է լուծեն մասշտաբայնացման հարցը՝ զանգվածային արտադրություն սկսելու համար անհրաժեշտ է կառուցել հսկայական կենսառեակտորներ մսի աճեցման համար։
ԱՄՆ-ը դարձել է երկրորդ երկիրը, որն արհեստական մսի վաճառքի թույլտվություն է տրամադրել։ 2020 թվականին Սինգապուրը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը հավանություն է տվել արհեստական մսի վաճառքին. նույն Good Meat ընկերությունը թույլտվություն է ստացել Սինգապուրում վաճառել նման հավի միս։