Գիտնականները Երկրի ընդերքում հայտնաբերել են Էվերեստից 5 անգամ բարձր հսկա լեռներ
Տարբեր երկրների գիտնականները միավորել են ջանքերը եւ հետազոտություններ իրականացրել Երկիր ընդերքում։ Նրանց հաջողվել է հայտնաբերել հսկա լեռներ, որոնց բարձրությունը 5 անգամ գերազանցում է Էվերեստի բարձրությունը։
Լեռները հայտնաբերվել են մոտ 150 կիլոմետր Երկրի մակերեւույթից ցածր խորության վրա։ Դրանք գտնվում են մոլորակի տարբեր կետերում ու հսկայական նշանակություն ունեն գիտության համար։
Հետազոտությունների իրականացման ժամանակ գիտնականներն օգտագործել են տարբեր մեթոդներ, ներառյալ տվյալների սեյսմիկ մշակումը, ձգողականության եւ մագնիսական դաշտերի ուսումնասիրությունը Երկրի մակերեւույթի տարբեր կետերում։
Գիտնականներից մեկի խոսքով, որն աշխատել է նախագծում, Երկրի ընդերքում հայտնաբերված լեռները կարող են փոխել մեր պատկերացումը երկրակեղեւի կառուցվածքի եւ նրա ընդերքում տեղի ունեցող երկրաբանական գործընթացների մասին։
Մասնագետներն ասում են, որ այս նոր հայտնագործությունները կարող են զգալի հետեւանքներ ունենալ գիտության եւ երկրաբանության համար, ինչպես նաեւ կարող են կարեւոր ազդեցություն ունենալ տարբեր ճյուղերի՝ ինժեներիայի, շինարարության եւ երկրաբանության զարգացման համար։
Չնայած այդ լեռները գտնվում են զգալի խորության վրա, գիտնականները չեն բացառում դրանց ավելի հանգամանալից ուսումնասիրության հնարավորությունն առաջիկայում։