ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Օրական որքա՞ն կալցիում է Ձեզ հարկավոր

 

Կալցիումի՝ օրգանիզմի և, մասնավորապես, ոսկրերի համար ունեցած կարևորության մասին բազմիցս ենք խոսել: Կանանցից շատերի մոտ տարիքի հետ կապված ոսկրերը կարող են թույլ և փխրուն դառնալ, և, ի վերջո էլ, չափազանց տհաճ հիվանդություն՝ օստեոպորոզ կարող է առաջանալ, որի հիմնական պատճառներից մեկը կալցիումի պակասն է համարվում:  Իսկ գիտե՞ք, թե օրական որքան կալցիում պետք է ընդունել՝ առողջ ոսկրեր ունենալու համար: Պարզվում է՝ կախված մարդուց՝ խնդրո առարկա տարրի նկատմամբ պահանջմունքները տարբեր կարող են լինել: Ամեն ինչ գլխավորապես սեռից եւ տարիքից է կախված: Ահա թե օրական որքան կալցիում է հարկավոր՝ երեխաներին, չափահասներին և տարեց մարդկանց.

• Նորածիններ և մինչև + 6 ամսական երեխաներ՝ 400 մգ

• 1-5 տարեկան երեխաներ՝ 600 մգ

• 6-10 տարեկան երեխաներ՝ 800-1200 մգ

• 11-24 տարեկան դեռահասներ և երիտասարդներ՝ 1200-1500 մգ

• 25-50 տարեկան կանայք  – 1000 մգ

• Հղի և կրծքով կերակրող կանայք՝ 1200-1500 մգ

• 50-ից բարձր տարիք ունեցող կանայք` 1500 մգ

• էստրոգեններով փոխարինողական թերապիա ստացող կանայք՝ 1000 մգ

• 25-60 տարեկան տղամարդիկ՝ 1000 մգ

• 60 տարեկանից բարձր կանայք և տղամարդիկ՝ 1500 մգ

Ցանկալի է, որ կալցիումը սննդամթերքի հետ միասին օրգանիզմ անցնի: Իմանալով, թե որքան կալցիում կարելի է գտնել՝ այս կամ այն սննդատեսակի 100 գրամի մեջ՝ ինքներդ Ձեր և երեխաների համար առողջ ու օգտակար սննդակարգ կարող եք մշակել: