ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Մարդիկ չեն կարող 100 տարուց ավելի ապրել

Ժամանակակից գիտնականները տարբեր կանխատեսումներ են անում մարդու կյանքի հնարավոր տևողության մասին, ոմանք` մինչև 500 տարեկանը: Քոլին Բրեյքմորը վստահ է, որ մարդն առավելագույնը 120 տարի կարող է ապրել: Պրոֆեսորի կարծիքով, մարդկային օրգանիզմը նախատեսված չէ ավելի երկար կյանքի համար, ծերացման գործընթացը բավական վաղ է սկսվում և դրանից հետո օրգանիզմն աստիճանաբար հանգչում է: Հիշեցնենք, որ միայն Մեծ Բրիտանիայում 100 տարեկան անց մարդկանց թիվը վերջին տասնամյակում ավելացել է 71% - ով: Երկարակեցության ցուցանիշով առաջատարը Ճապոնիան է: