ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Ջուրն առողջություն է. օրվա ընթացքում մեծ քանակությամբ ջուր օգտագործելու 10 պատճառ

 


Գաղտնիք չէ, որ մարդկային օրգանիզմը 80%-ով ջրից է բաղկացած, և որ դրա պակասի հետևանքով օրգանիզմում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: Եվ քանի որ ջուրն անընդհատ դուրս է գալիս օրգանիզմից, ուստի դրա մատակարարումը պետք է մշտապես համալրվի:
Գոյություն ունի ձևավորված թյուր կարծիք, որ թեյը, սուրճը կամ եռացրած ջուրը լրացնում են օրգանիզմի ջրի պակասը, սակայն դա իրականում այդպես չէ. եռացրած ջուրը «մահացած» ջուրն է,դրանով անգամ չի կարելի ջրել բույսերը: Սովորական ջրում, ի տարբերություն եռացրածի, մեծ քանակությամբ թթվածին և միկրոտարրերի իոններ են պարունակում:
Ջրի պահանջված չափն օգտագործելու պարագայում մարդիկ զերծ կմնան մարսողական համակարգի, հողացավերի, զարկերակային ճնշման և մի շարք այլ խնդիրներից: Bigpicture.ru-ն ներկայացնում է ծանրակշիռ և հաստատված 10 պատճառ, թե ինչու է անհրաժեշտ մեծ քանակությամբ ջուր օգտագործել:  Մարդկային օրգանիզմը 80%-ով ջրից է կազմված: Ջուրն անհրաժեշտ է արյան նոր բջիջներ ստեղծելու համար:Մարդկանց ոսկորները 50%-ով ջրից են բաղկացած, իսկ ջուրն անհրաժեշտ է ոսկրանյութի թարմացման համար:Ջրի պահանջված քանակություն ապահովելու պարագայում կրճատվում են մարմնի ցավերը, բարելավվում է լիմֆատիկ համակարգը, օրգանիզմից վտանգավոր նյութերը դուրս մղող հանգույցների և անոթների ցանցը:

  1. Ջուրը տարրալուծում և օրգանիզմից դուրս է բերում տոքսիններն ու օրգանիզմի համար ավելորդ նյութերը:
  2. Ջուրը պատում է բոլոր հոդերը և նվազեցնում ցավը, որը պաշտպանում է հոդերի՝ վաղաժամ առաջացող խնդիրներից:
  3. Ջուր բարելավում է նյութափոխանակությունը: 
  4. Ջուրը պահպանում է մարմնի ջերմաստիճանային հավասարակշռությունը:
  5. Ջուրը համապատասխան պայմաններ է ստեղծում օրգանիզմի նյարդային համակարգի էլեկտրական ֆունկցիան ապահովելու համար:
  6. Ջուրը կրճատում է ախորժակը, հետևաբար ցանկացած դիետա պետք է սկսել ջրի պատշաճ  սպառումից:
  7. Ջրի պահանջ են զգում մարդկային օրգանիզմի բոլոր օրգանները: