ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Ինչպե՞ս իմանալ՝ կա՞ արդյոք կալցիումի պակաս օրգանիզմում

 

Կալցիումը ամենակարևոր դերակատարումներից մեկն ունի՝ մարդու օրգանիզմի համար: Հենց դրա շնորհիվ են ոսկրերն ու ատամներն՝ ամուր, իսկ մազերն էլ առողջ մնում: Եվ հենց կալցիումն է օստեոպորոզի՝ ոսկրերի թուլացմամբ և նույնիսկ փոքր վնասվածքից, երբեմն նաև հասարակ փռշտոցից կամ հազից ջարդվածքով բնորոշվող հիվանդության կանխարգելման միջոց ծառայում:

Իսկ ինչպե՞ս իմանալ՝ արդյոք կալցիումի պակաս կա՞ օրգանիզմում

1. Ատամներ

Օրգանիզմում կալցիումի պակասի մասին կարելի է դատել ատամների վիճակից. եթե դրանք չափազանց զգայուն են դարձել թթու սննդատեսակների նկատմամբ, իսկ էմալի ծածկույթն էլ բարակել է կամ ամբողջությամբ մաշվել ուրեմն օրգանիզմին շտապ կալցիում է հարկավոր:

2. Եղունգներ և մազեր

Եղունգների և մազերի վիճակը ևս շատ բան կհուշեն օրգանիզմի մասին: Եթե դրանք էլ փխրուն են դառնում պատճառը օրգանիզմում կալցիումի պակասը կարող է լինել:

3. Քաղցրեղեն

Որոշ մասնագետներ պնդում են, որ եթե մարդու մոտ քաղցրեղենով սնվելու անորոշ ցանկություն է առաջանում, այն ևս կարող է օրգանիզմում կալցիումի պակասի մասին վկայել: Նման դեպքերում կալցիում կամ դրա բաղադրությամբ հարուստ սնունդ ընդունելուց հետո քաղցրեղենով սնվելու ցանկությունը վերանում է:

4. Ոսկորներ

Իսկ եթե հաճախ, և գլխավորապես՝ գրեթե առանց պատճառի, կոտրվածքներ եք ունենում, երևույթի պատճառն արդեն ոչ թե կալցիումի պակասը, այլ միանգամայն լուրջ՝ բժշկի անհապաղ օգնությունը պահանջող խնդիր կարող է լինել: Օրգանիզմում կալցիումի պակասը լրացնելու համար հարկավոր է ամենօրյա սննդակարգի մեջ կալցիումով առավել հարուստ սննդատեսակներ ներառել. բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ սնունդի հետ օրգանիզմ անցած կալցիումը, ի տարբերություն սննդային հավելումների, ավելի հեշտ է մարսվում: Ի միջի այլոց, օրգանիզմում կալցիումի ավելցուկը (թև այն ներկայումս խիստ հազվադեպ է պատահում) ևս վնասակար բնույթ ունի: