ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Խորհուրդներ աշխարհի ամենահարուստ ու հաջողակ անձանցից

AdMe.ru-ն անդրադարձել է ներկայիս աշխարհի ամենահարուստ մարդկանց` երբևէ հայտնած ամենախելացի խորհուրդներին ու մտքերին: Նրանք այն մարդիկ են, ովքեր հասել են անասելի հաջողությունների` փոխելով աշխարհը:


Սթիվ Ջոբս
1. Ժամանակ մի ծախսեք  ուրիշների կյանքով ապրելու համար:
2. Սխալներ թույլ չտալ նշանակում է լիարժեք կյանքով չապրել:
3. Եթե սա կյանքիս վերջին օրը լիներ, արդյո՞ք կանեի նույնը, ինչ-որ ծրագրել եմ այսօրվա համար: 

Հենրի Ֆորդ
1. Երբ որոշում եք կայացնում ինքներդ ձեզ համար` կարո՞ղ եք արդյոք անել ինչ-որ բան, թե՝ ոչ, երկու դեպքում էլ դուք իրավացի եք:
2. Յուրաքանչյուր անհաջողություն հնարավորություն է ամեն ինչ նորից սկսելու, սակայն ավելի իմաստուն:
3. Իդեալիստն այն մարդն է, ով օգնում է մյուսներին հարստանալ: 

Մարկ Ցուկերբերգ
1. Եթե ես ամեն ինչ նորից սկսեի, ֆանտաստիկ կլիներ:
2. Բիզնեսում ամենակարևորը որևէ կարևոր բան ստեղծու վրա կենտրոնանալն է: Ես աշխատել եմ այնպիսի բան ստեղծել, որն ինքս կցանկանայի ունենալ:
3. Ես ոչ մի նախապաշարմունք չունեմ, ինձ համար կարևոր չէ ոչ մաշկի գույնը, ոչ կաստան, կարևոր է իմանամ, որ խոսքը մարդու մասին է, միևնույնն է դրանից ահավոր արդեն հնարավոր չէ:

Դոնալդ Թրամփ
1. Ես զգույշ եմ, սակայն դա չի նշանակում, որ վատատես եմ, դա կարելի է անվանել լավատեսական մտածողություն` իրականության տեսլականով:
2. Կարիերա ստեղծելու շատ միջոցներ կան, բայց դրանցից ամենահարմարը ճիշտ  ընտանիքում գտնվելն է: 

Բիլ Գեյթս 
1. Բոլոր երազանքները չէ, որ կատարվում են: Ես, օրինակ, մանուկ ժամանակ երազում էի խոհարար դառնալ, չստացվեց:
2. Բազմոցին նստած` դոլարը կողքովդ չի թռչի:
3. Հաճույք ստացեք նրանից, ինչ անում եք և կյանքում երբեք ստիպված չեք լինի աշխատել:
4. Ես միշտ ամենաբարդ աշխատանքը կհանձնարարեմ ամենածույլին, քանի որ նա ամենահեշտ եղանակը կգտնի դա անելու: 

Թոմաս Էդիսոն
1. Ստեղծագործությունը 10 տոկոսով ոգեշնչումն է, իսկ 90 տոկոսով` աշխատանքը:
2. Մտքի արժեքը որոշվում է դրա օգտակարությամբ: