Հին ժամանակներում հիվանդությունները հաճախ բուժում էին միանգամայն վայրի մեթոդներով, որոնք կարող են առաջացնել ժամանակակից մարդկանց ծիծաղը: Օրինակ ասթման փորձում էին բուժել ծխախոտով, չնայած հիմա նույնիսկ երեխաները գիտեն, որ ծխախոտը ոչ միայն վատացնում է ասթմայով տառապողների վիճակը, այլև հենց այդ հիվանդության առաջացման պատճառն է : Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականները ներկայացրել են հին ժամանակներում կիրառվող բուժման ամենավայրագ մեթոդներ:
Կեղտաջրեր ու մկնդեղ
Տասնչորսերորդ դարում որոշ բժիշկներ փորձում էին ժանտախտը բուժել մկնդեղի օգնությամբ: Նրանք նույնիսկ խորհուրդ էին տալիս նստել կեղտաջերում ու շնչել դրանց հոտը: Առ այսօր անհասկանալի է, թե ինչի հիման վրա էին նրանք որոշել, որ դա կարող է օգնել:
Արյունառություն
Անցյալում շատ բժիշկներ վստահ էին, որ բոլոր հիվանդությունների պատճառը «վատ արյունն է», որը կարելի է հեռացնել արյունառության միջոցով: Նման մեթոդաբանության էին դիմում հին եգիպտացիները, սակայն այդ մոտեցումը շարունակում էր պահպանել իր ժողովրդականությունը հանրահայտ բժիշկ Գալենից սկսած մինչեւ Վերածննդի ժամանակներ: Իսկ արյան մաքրման նպատակով տզրուկների գործածումն առ այսօր էլ շատ տարածված է:
Սատկած մկներ
Հին եգիպտացիները կարծում էին, որ եթե ատամների կամ լնդերի վրա սատկած մկներ դնես, ապա ատամնացավը կանցնի:
Գանգի հետ քնելը
Հին բաբելոնցիները հավատում էին, որ եթե քնելիս անկողնում գանգ լինի՝ առողջական շատ խնդիրներ կլուծվեն:
Տրեպանացիա
Ժամանակին բժիշկները համարում էին, որ գանգի վրա անցքեր անելը կօգնի բուժել գլխացավը:
Լինտ
Հին Եգիպտոսում լինտի՝ բամբակի կարճ մանրաթելի օգնությամբ բուժում էին կոտրված քթերը: Լինտից պատրաստված գնդերը տեղադրում էին քթանցքերում, իսկ դրսի կողմից էլ վիրակապ դնում:
Պղինձ
17-րդ դարում սեր Քենելմ Դիգբիի մոտ ծնվեց «կարեկցանքի փոշու» գաղափարը: Խոսքը պղնձի սուլֆատի մասին է, որը դրվում էր ոչ միայն վնասվածքների՝ այլև այն առարկաների վրա, որոնց պատճառով առաջացել էին այդ վնասվածքները: Օրինակ վերքին ու այն հասցրած սրին:
Փշրված ապակի
Հին Եգիպտոսում թաք ապակու փշուրները աչքերի վրա դնելով փորձում էին բուժել աչքի հիվանդությունները, օրինակ կատարակտան:
Սև սուրճ ու ծխախոտ
Դեռ 1850 ականներին ասթման փորձում էին բուժել թունդ սև սուրճի ու խոտաբուսային ծխախոտների միջոցով: Համարվում է, որ ասթման հոգեսոմատիկ խանգարում է, որի պատճառը սթրեսն է: Իրականում այդ բուժման մեթոդներից ասթմա ունեցողների վիճակը միայն վատանում էր: