Կտրած խնձորի մգացումը երկաթի հետ կապ չունի
Մոլեկուլյար կենսաբան Ստանիսլավ Պոլոզովը բացատրել է, որ կտրված խնձորի մգացումը կապ չունի նրա մեջ պարունակվող երկաթի հետ: Պատճառը պոլիֆենոլօքսիդազ ֆերմենտի աշխատանքն է, որը մթնոլորտային թթուներով թթվեցնում է խնձորի մեջ առկա օգտակար պոլիֆենոլները, և դրանք դառնում են դարչնագույն: Եթե մգացման մեղավորը երկաթը լիներ, ապա խնձորի մեջ պետք է լիներ այնքան երկաթ, որքան որ մեխի մեջ, և այդ չափաբաժինը կլիներ մահացու: Այդ դեպքում այլևս հարկ չէր լինի երկաթի հանքաքարը հանել գետնի տակից՝ մոլորակին անհրաժեշտը ողջ երկաթը կհանեին խնձորից: